ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ինչու մանկապարտեզներին սնունդ մատակարարող միայն 4 կազմակերպություններ կարող են հայտնվել «սև ցուցակում»

Ինչու մանկապարտեզներին սնունդ մատակարարող միայն 4 կազմակերպություններ կարող են հայտնվել «սև ցուցակում»
13.03.2014 | 15:01

Երևանի քաղաքապետը ս.թ. մարտի 11-ի թվակիր նամակով հայտնում է, որ միակողմանիորեն լուծվել են Նորք-Մարաշ, Դավթաշեն, Արաբկիր վարչական շրջանների մանկապարտեզներին սննդամթերք մատակարարող 4` «Հ.Ա.Ն.Ս.-ՖՈՒԴ», «Հեփի Ֆուդ», «Անանո», «Հալալ միս» ՍՊԸ-ների և քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրերը՝ դրանցով նախատեսված սննդամթերքը տեխնիկական բնութագրով սահմանված պահանջներին չհամապատասխանելու հիմնավորմամբ: Մի այլ տեղեկանքով՝ քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության բաժինը ներկայացրել է 2014թ. հունվարի 13-17 ընկած ժամանակահատվածում Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Դավիթաշեն և Շենգավիթ վարչական շրջանների մանկապարտեզներում կատարված ստուգայցերի ժամանակ որ մատակարարի ապրանքն է վերադարձվել և ինչ հիմնավորմամբ: Այդ ցանկից հետևում է, որ գործող պայմանագրերը նույն հիմնավորմամբ կարելի էր խզել ոչ միայն այդ 4 կազմակերպությունների հետ, որովհետև տեխնիկական բնութագրով սահմանված սննդամթերք չեն մատակարարել նաև այլ մատակարարներ, օրինակ՝ բացի «Հալալ միս» ՍՊԸ-ից, միսը պայմանագրով նախատեսված «պաղեցրած»-ի փոխարեն` խորը սառեցված և տեխբնութագրով նախատեսված արկղերով չեն մատակարարել նաև «Տիսա» ՓԲԸ-ն, «Կամելիա Գրուպ» ՍՊԸ-ն:

Ինչպես նաև քաղաքապետարանը ՀՀ ֆինանսների նախարարությանն առաջարկել է այս կազմակերպությունների անունները ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցանկում (սև ցուցակ):
Իհարկե անբարեխիղճ մատակարարներին պետք է այս կերպ պատժել, որ մնացածին դաս լինի, սակայն արդյո՞ք միայն այդ 4 կազմակերպություններն են անբարեխիղճ, սա է հարցը:


Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Դիտվել է՝ 883

Մեկնաբանություններ